Lurer.com-ը գրում է.

Հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականության հարցը բողոքարկելիս վերջինիս առողջական վիճակի վատացման պատճառով Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր ընդմիջել է նիստը: Այս մասին հայտնում է kavkaz-uzel.ru-ն:

Ապրիլի 16-ին դատարանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայրապետյանին՝ մեղավոր ճանաչելով նրան և փաստաբան Սերգեյ Անտոնովին նախկին սենատոր, ցմահ ազատազրկված Իգոր Իզմեստևի մորից $700 հազար շորթելու մեջ: Դատախազը պահանջում էր 7 տարվա ազատազրկում: Ապրիլի 21-ին Հայրապետյանի պաշտպանությունը բողոքարկել էր դատավճիռը:

Դատարանը որոշում է ընդունել նրա մոտ բժիշկ կանչել: Նիստը շարունակելու վերաբերյալ որոշում կընդունվի Հայրապետյանի բուժզննումից հետո՝ հայտնում է TASS-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել