Րոպեներ առաջ համացանցում լուրեր են տարածվել, թե օրեր առաջ ամուսնացած հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի ամուսինը՝ «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը, վթարի է ենթարկվել և տեղափոխվել հիվանդանոց։

Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար BlogNews-ը փորձեց խոսել Գոհարի հետ։ Վերջինս զանգերի չէր պատասխանում, կապ հաստատեցինք նրա մտերիմ ընկերուհու՝ Վարդուհի Ալեքսանյանի հետ, ով ներկա էր նաև զույգի հարսանիքին։ Վերջինս հերքեց լուրերը՝ նշելով, որ զույգը ողջ և առողջ վայելում է ամուսնական կյանքը. վթարի մասին լուրն ապատեղեկատվություն է։

Վարդուհին նշեց, որ այս ընթացքում խոսել է Գոհարի հետ և ամեն բան կարգին է, որևէ վթար չի եղել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել