Մի հատ հետաքրքիր հոդված կարդացի ռեգնումում` Վիկտր Յակուբյանի վերլուծությունն է, որը թեև հագեցած է մեղմ ասած վիճելի պնդումներով, բայց, ըստ իս, շատ ուշագրավ է:
Ինչպես կարելի է գուշակել, հոդվածը Հայրիկյանի մահափորձի մասին է ու եթե կարճ, կոնկրետ, ապա այն հետևյալ տրամաբանությունն ունի.
- Հայրիկյանի վրա կատարված մահափորձը կտրականապես փոխեց քաղաքական մթնոլորտը,
- Տեղեկատվական այս ռումբը արթնացրեց մինչ այժմ ապատիայում ու անտարբերության մեջ գտնվող հասարակության լայն շերտերի,
- Ռուսաստանին նման աժիոտաժ պետք չէր, առավել ևս, որ Ռուսաստանին ամբողջովին ձեռք էր տալիս մինչ կրակոցները տիրող քաղաքական մթնոլորտը, որովհետև այն բանից հետո, երբ պռո-ռուսական հռետորիկա վարող քաղաքական ուժը` ԲՀԿ-ն, չառաջադրեց իր թեկնածուին, Սերժ Սարգսյանը դարձավ Ռուսաստանի համար առանց այլընտրանքի թեկնածու, որի հետ հանգիստ կարելի է խորացնել համագործակցությունը ու բազմաթիվ ընդհանուր եզրեր գտնել,
- Ռուսաստանը չի տեսնում գործընկերության եզրեր Րաֆֆի Հովհաննիսյանի ու Հրանտ Բագրատյանի պարագայում, որովհետև նրանք արևմտամետ են,
- Հայրիկյանի հայտարարությունը, որ մահափորձը կազմակերպված էր Ռուսաստանի կողմից, մառազմ է, իսկ Հայրիկյանը դիտարկվում է զուտ որպես տեխնիկական թեկնածու,
- Այս խժդժությունը ձեռնտու է միայն Արևմուտքին, քանի որ այն հնարավորություն է տալիս ժամանակ ու դիվիդենտներ շահել մինչ այժմ երկրորդ էշելոնի քաղաքական գործիչներ հանդիսացող Րաֆֆու ու Բագրատյանի համար,
- Ստեղծված նոր զարգացումները հնարավորինս կօգտագործվեն, որպեսզի կատալիզացվի ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական պայքարը,
- Այս նոր զարգացումները ձեռնտու չէին առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանին,
- Արևմուտքի ազդեցության ներքո ընտրություններն անպայման կհետաձգվեն, ու մեծ հավանականություն կա հիմա, որ մի փուլով չեն ավարտվի:
Թեև ընդհանուր առմամբ անձամբ ես մի շարք վիճելի կետեր եմ տեսնում տվյալ վերլուծականի մեջ, բայց չեմ կարող ասել, որ տրամաբանություն ու ճշմարտություն չկա: Առավել ևս, դժվար է հստակորեն ասել, թե որքանով է ճիշտ կամ սխալ այս տրամաբանությունը, քանի դեռ չեն ստացվել բազմաթիվ հարցականների պատասխանները` կապված Հայրիկյանի մահափորձի հետ, իսկ դրանք առկա են մեծ քանակությամբ:
Կից նյութն` այստեղ



