Ծիծաղեցնելով միլիոնավոր մարդկանց `Չարլի Չապլինն ունեցել է դժվար ու ծանր կյանք: Ապրելով աղքատության մեջ` Չապլինը հասնում է նրան, որ կառուցում է իր սեփական տունը Բեվերլի Հիլսում ,1922-ին : Այդ տանը, բացի 40 սենյակից, կային նաև կինոդահլիճ և երգեհոն:
Հետաքրքիր փաստեր
1. Չապլինը Հիտլերից մեծ էր 4 օրով և հրաշալի կերպով նմանակել էր նրան «Մեծ դիկտատորը» ֆիլմում:
2. Չապլինն ուներ երկնագույն աչքեր:
3. Ձախլիկ էր և ջութակն անգամ նվագում էր ձախ ձեռքով:
4. Ընդունվել է թատրոն 14 տարեկանում, երբ դեռ կարդալ չգիտեր:
5. 1917-ին Չապլինը ամենաթանկ վարձատրվող դերասանն էր:
6. Նրա սիրելի սպորտաձևը բոքսն էր, իսկ պարը` տանգոն:
7. Չարլինը նաև հրաշալի երգահան էր և իր ֆիլմերի երաժշտություններից շատերի հեղինակը հենց ինքն է:
8. Ամուսնացել է 4 անգամ է և ունեցել 11 երեխա:
9. Չարլի Չապլինի սիրելի հումորիստը Բեննի Հիլն է եղել:
10. Շատ է սիրել մեքենաներ, սակայն շատ վատ վարորդ է եղել:
11. Անգամ այն ժամանակ, երբ Չապլինը միլիոնատեր էր, շարունակում էր ապրել 3 աստղանի հյուրանոցի փոքրիկ համարում:
12. Նրա տունը գտնվում էր Բեվերլի Հիլզում և նրա տան դուռը միշտ բաց էր հյուրերի առջև:
13. 40 տարի շարունակ ապրելով ԱՄՆ-ում` այդպես էլ չդարձավ քաղաքացի, ավելին` 1952 թ-ից սկսած նրան արգելեցին գնալ Ամերիկա:
14. Մի անգամ Չապլինը մասնակցել է իր նմանակության մրցույթին և զբաղեցրել է երրորդ տեղը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=493672404009422&set=a.255618291148169.59219.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել