Նյուսֆիդիցս տեղեկանում եմ, որ ինչ–որ ադրբեջանցի ինչ–որ բան է գրել հայերիս մասին։ Ու միանգամից համայն հայություն հիստերիա ա ընկել «տեսեք, ինչ են գրել մեր մասին»։ Ու նույն բանը ամեն անգամ՝ ուզում է՝ մի խնդիր բարձրաձայնենք, ուզում ա՝ ազգային արժեքների մասին գրենք, ուզում է՝ գեյ պառադի մասին գրես։ «Ամոթ ա, հեսա թուրքերը կարդալու են, որ գոմիկներ կան, սկսեն մեզ ձեռ առնեն», «ձեր յագարեգիննժդեհի պատճառով ազեռները մեզ ձեռ են առնում», և այլն։
Հիմա մի հատ հարց, այ ախպերներ ջան։ Հոմ դուք իրանց նման կլոր 0 ներկայացնող ազգի մասնիկ չե՞ք, որ ձեզ հուզի, ամեն փթիր մեր մասին ինչ ա մտածում։ Եթե էդքան կարևոր ա թուրքերը ձեր մասին ինչ կմտածեն, ինչի՞ ենք իրանցից «բաժանվել»։ Ու՞մ դամբուլին էր պետք էս 20 տարին։ Ամեն ինչը՝ զլմ լինի, ֆեյսբուք լինի, թե ինչ լինի, գոյություն ունի առկա խնդիրները քննարելու ու լուծելու համար։ Ու պիտի քննարկենք ամեն ինչ, առանց խորանալու թուրքերը մեզ կարդում են, թե չէ։
Ասածս մենակ թուրքի մասին չի. Հենց մի հատ զլմ գրի «Իտալական <Aroma di Puta> ամսագրի լրագրողը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով Արցախը որպես Ադրբեջանի մաս» վարնագրով հոդված, ազգիս կեսը հղիանում ա։ Արա տո ԹՔԱԾ։ ՀԵՐԻՔ Ա կարևորել ուրիշների կարծիքը մեր մասին։ Չի՞ սիրում մեզ ինչ–որ մեկը։ Ջանդամը։ Մենք 100 դոլար չենք, որ բոլորին դուր գանք։ Ո՞վ ա սիրում էս աշխարհում հրեաներին։ Ի՞նչ արած ունեն իրանք ուրիշների կարծիքը։ Ու ի՞նչ ունենք իրանք, ու ի՞նչ՝ մենք։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nikolay.torosyan/posts/599471243412734
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել