Artsakhpress.am-ը գրում է.

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ ազգային ժողովի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերակատարությունը Միացյալ Նահանգներում հայկական շահերի պաշտպանության գործում, ինչպես նաեւ կառույցի կողմից Արցախի հանդեպ ընդգծված ուշադրությունը, որն արտահայտվում է նրա ղեկավարների հաճախակի այցելություններով:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը նշել  է, որ իր վերջին այցից հետո դրական տեղաշարժեր է տեսնում Արցախում:

Իր խոսքում Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Ամերիկայի հայկական համագումարի գործունեության մեջ կարեւոր տեղ է գրավում  ղարաբաղյան հիմնահարցի լուծման վերաբերյալ Արցախի դիրքորոշումներն ու տեսակետներն ԱՄՆ պետական ու հասարակական շրջանակներին ներկայացնելու խնդիրը:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին, Արցախի միջազգային ճանաչմանը եւ տարածաշրջանային այլ խնդիրներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել