Ladynews.am-ը գրում է.
Դեմքի համար դդմիկից պատրաստված տնային դիմակները խթանում են փոխանակման գործընթացները, կենսունակություն հաղորդում մաշկին և կանխաևգելում կնճիռները:
Եթե դուք ցանկանում եք երիտասարդացնել մաշկը, ապա դդմիկից դիմակները ձեր համար են: Նրանց օգնությամբ դուք կկարողանաք փափկացնել և սնուցել մաշկը:
Վերցնում եք մեկ ճաշի գդալ քերած դդմիկի հյութը, ավելացնում 1 ձվի դեղնուց: Լավ խառնում եք, քսում դեմքին ու թողնում 15 րոպե: Այնուհետև մաքրում եք գոլ ջրով:
Գեղեցկության բնական բաղադրատոմսերը դդմիկից շատ լավ մաքրում և սնուցում են մաշկը: Քերեք դդմիկը, դրեք մառլյայի մեջ, ապա՝ դեմքին 15-20 րոպեով:
Մաշկը խոնավեցնելու համար կտրատեք դդմիկը երկար բարակ կտորների և դրեք դեմքի ու պարանոցի վրա: Հանեք 20 րոպեից և լվացեք դեմքը կաթով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ