Մեզանից շատերն են հավանաբար ճանաչում ինչ-որ մեկին, ով մի քիչ ավելի շատ է տարբերվում մյուսներից, աչքի զարնող է և հետաքրքիր: Հետաքրքիր անհատականություններ կարելի է հանդիպել սպորտի, ժամանցի և այլ ստեղծագործական բնագավառներում, սակայն ոչ միշտ է այդպես եղել:   

Պատմությունում առավել վառ ու հետաքրքիր անհատականություններ եղել են մեր ռազմական առաջնորդները: Պիտի որ զարմանալի չլինի, քանի որ մենք հաճախ ենք հակված եղել իդեալականացնել նրանց, ովքեր առաջնորդել են մեր պատերազմները: Ստորև ներկայացվում է 10 ռազմական գործիչների, ովքեր փոքր-ինչ տարօրինակ են եղել, մի քիչ տարբեր քան բոլոր մնացածը, բայց շատ հաճախ ոչ այնքան արդյունավետ գործունեություն են ծավալել որպես առաջնորդ:

 10. Ժաննա դ՛Արկ

Joan of Arc was an inspirational figure for the French in the Hundred Years War.

Երիտասարդ ֆրանսուհի Ժաննա դ՛Արկը մեղադրվել է հարյուրամյա պատերազմին Աստծո կոչով միջամտելու մեջ: Թեև պարզ չի, թե իրականանում ինչքան է ներգրավված եղել տարբեր պայքարների կամ մարտավարական պլանավորման մեջ, բայց հայտնի է, որ ներկա է եղել շատ կարևոր մարտերի, որտեղ ֆրանսիացիները գերակշռել են: Ժաննա դ՛Արկի միայն ներկայությունն էլ ռազմի դաշտում անսովոր երևույթ էր ժամանակին: Ներկայանում էր ոչ որպես ճամբարի հետևորդ, ոչ որպես պոռնիկ: Տարօրինակ էր նաև տղամարդկանց համար նախատեսված նրա հագուստը՝ երբեմն սպառազինություն էր առկա: Անգլիացիները նրան մեղադրեցին հերետիկոսության մեջ: Ավելի ուշ նա դատարանին ցնցեց իր փայլուն ինտելեկտով,  սակայն դա բավական չէր նրան փրկելու համար: Նա այրվեց անարգանքի սյունին գամված՝ իր մահից հետո թողնելով կարճ, բայց շատ հետաքրքիր պատմություն:

9. Լոուրենս Արաբացի

Lawrence of Arabia did not like the fame that came with his military heroics.

Քոլեջում ուսուցման տարիներին Թոմաս Էդվարդ Լոուրենսը մեկնել է Մերձավոր Արևելք: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում էր բանակում կամավոր հիմունքներով, սակայն ավելի ուշ հեռացվել է չափազանց կարճ հասակ ունենալու պատճառով: Ավելի ուշ նա միացավ Մեծ Բրիտանիայի Intelligence գաղտնի ծառայությանը, իսկ նրա արաբերենի իմացության շնորհիվ հայտնվեց Եգիպտոսում, որտեղ ուղղորդել է արաբական ցեղերի ապստամբությունը Օսմանյան Թուրքիայի դեմ: Անգլիացու հերոսությունները, որոնք արաբներին տանում էին դեպի ռազմավարական հաղթանակների, պատերազմից հետո հանրահայտ դարձրեցին նրան, բայց Լոուրենսը անտարբեր էր փառքի նկատմամբ: Սկզբում նա միացավ բրիտանական ոազմաօդային ուժերին, հետո տանկերի կորպուսին և նորից ռազմաօդային ուժերին այլ անունով՝ հրապարակայնությունից խուսափելու համար:  Լոուրենս Արաբացին մահացել է մոտոցիկլի վթարից 1935 թվականին՝ 45 տարեկան հասակում:

8. Սպարտակ

The Romans needed tens of thousands of soldiers to put down a slave rebellion led by Spartacus.

Նրանց, ում ծանոթ է 1960 թվականին նկարահանված «Սպարտակ» ֆիլմում Քիրք Դուգլասի ստանձնած դերը, կարող է թվալ, թե շատ դժվար է տարանջատել իրականությունը հորինվածքից: Սպարտակն իսկապես առաջնորդել է ստրուկների ապստամբությունը Հռոմեական կայսրության դեմ, իսկ ապստամբությունը միայն տասնյակ հազարավոր հռոմեացի զինվորներ կարողացան դադարացնել: Սպարտակը հիանալի առաջնորդական հմտություններ և խարիզմա ուներ, ինչպես նաև չափազանց համարձակ էր: Սպարտակի բանակը ի վերջո ջախջախեցին, բայց նրա մարմինը չի հայտնաբերվել: Այս փաստն ավելի առեղծվածային է դարձնում նրա կյանքի պատմությունը:

7. Գրաֆ Դրակուլա

Vlad the Impaler lived up to his nickname, impaling thousands of victims.
Ռումինիայում Դրակուլան համարվում է ազգային հերոս… ռումինացիները սիրում են միջնադարյան իշխանին, ով համարվում է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպի գլխավոր կերպարի իրական նախատիպը։ Վլադի հայրը հայտնի էր որպես դրակուլա (կամ վիշապ), ինչը և փոքր տղային էլ դարձրեց դրակուլա: Վլադի կյանքում մի շատ դաժան փուլ սկսվեց: Նա փորձում էր վրեժ լուծել հոր և եղբոր սպանությունների համար: 15-րդ դարում Ռումինիայի մարտադաշտում թշնամիներ փնտրելը բավարար չէր նրա համար, նա մի խումբ ազնվականների հրավիրեց շքեղ խնջույքի և որպես պատիժ բոլորին ցից հանեց: Կենդանի մնացածները սովամահ եղան: Ավելի ուշ հրաման տվեց կառուցել Դրակուլա Ամրոցը: Ընդհանուր առմամբ, Վլադը մահապատժի է ենթարկել 100.000 մարդու՝ նրանցից շատերին ցից հանելով, որը սարսափի մեջ գցեց ոչ միայն թշնամիներին, այլ նաև ընկերներին:

6. Ջ. Է. Բ. Ստյուարտ

Ջեյմս Էվել Բրաուն Ստյուարտը հպարտ վիրջինացի է, որ քաղաքացիական պատերազմի սկսվելուն պես, դավադրության պատմության մեջ ընկավ: Կարմիր եզրագծով գլխարկը գլխին, ջայլամի փետուրը գլխարկի վրա, դեղին վզկապով՝ Ստյուարտը խիզախ, բայց փոքր-ինչ ցուցամոլ կերպար էր ռազմի դաշտում: Ցավոք, նա երանելի թիրախ էր թշնամու համար: 1864 թվականին սպանվեց ճակատամարտերից մեկի ընթացքում:

 

5. Կարմիր Բարոն

The Red Baron had 80 confirmed kills as a pilot in World War I.
Առաջին համաշխարհային պատերազմի ամենահիշարժան նկարներից մեկը մի հրապուրիչ ու քաջ օդաչուի նկար է՝ ակնոցներով և մետաքսե վզկապով: Բարոն Մանֆրեդը պատերազմի սկզբում ծառայում էր գերմանական հեծելազորում, ավելի ուշ դարձավ օդաչու, իսկ մնացած պատմությունը՝ 80 հաստատված սպանություն, թերևս լավագույն օդաչուն պատմության մեջ: Հասնելով որոշ հաջողությունների ավելի է գոռոզացել: Իր օդանավը ներկել է վառ կարմիր գույնով ուշադրություն գրավելու համար: Նա իհարկե բրիտանացիների ուշադրության կենտրոնում հայտնվեց և բրիտանացիները նրան անվանեցին Կարմիր Բարոն և պարգևատրեցին: Արդեն հասել էր մեծ հաջողությունների որպես օդաչու և ջոկատի հրամանատար, երբ սպանվեց 1918 թվականի ապրիլին: Նրա մասին առեղծվածային պատմությունը հագեցել է նաև մի փոքրիկ պատմությունով. օդում մահացու վիրավորվելուց հետո նա ևս մեկ անգամ կատարյալ վայրէջք է կատարել մինչ մահանալը:

 

4. Շակա Զուլու


Shaka Zulu helped unite the Zulu people of South Africa.

Երբեմն մեծ առաջնորդներն այնչափ կամքի ուժ են ունենում, որ այն երկարատև կնիք է թողնում ազգի կամ որոշ մարդկանց շրջանակում: Այդպիսի մարդ էր նաև Շակա Զուլուն, ով հարավային Աֆրիկայի Զուլու կոչվող ցեղի անդամ էր: Երբ 19-րդ դարում եվրոպացիները մեծ արագությամբ մեկը մյուսի հետևից փորձում էին իրենց իշխանությունը տարածել Աֆրիկայի տարբեր հատվածներում, նա կապ հաստատեց շատ եվրոպացիների հետ: Շական ուներ նույնքան թշնամիներ, որքան դաշնակիցներ: Մի քանի մահափորձերից հետո կենդանի մնալով՝ նրան ի վերջո սպանեցին 1828 թվականին իր իսկ ընտանիքի անդամները: 

 

3. Ջորջ Քաստեր

George Custer was known as much for his appearance as his military skills.

23 տարեկան հասակում Քատերը դարձավ Ամերիկայի պատմության ամենաերիտասարդ գեներալներից մեկը: Քաղաքացիական պատերազմի ընթացքում նա ժամանակավորապես ստանձնեց գեներալի պաշտոնը և ցուցադրեց իր անհատականությանը բնորոշ քաջություն: Մինչ մյուս առաջնորդները կմնային թիկունքում՝ վտանգից խուսափելու համար, Քաստերը միշտ պայքարների մեջ էր: Սակայն Քաստերին չեն հիշում քաղաքացիական պատերազմում իր ունեցած ծառայության համար, այլ նրա ոճի համար՝ հետաքրքիր բաճկոնը և լայնեզր գլխարկը, որ ընդգծում էին նրա վառ անհատականությունը: Քաստերը սիրում էր փառք: Որոշ պատմաբաններ կարծում են, որ Քաստերի անխոհեմությունը հանգեցրեց նրան, որ նա զորքը բաժանեց երկու մասի ճակատամարտերից մեկի ընթացքում, որը և աղետի պատճառ հանդիսացավ:

2. Ալչիբիադես

Alcibiades changed his allegiance several times.

Հունական քաղաքների՝ Աթենքի և Սպարտայի միջև մ.թ.ա. 5-րդ դարում տեղի ունեցող պատերազմի արդյունքում շատ մարտիկներ ձևավորվեցին, նրանց շարքում մի աթենացի՝ Ալչիբիադեսը: Աթենքի վերնախավում բազմաթիվ թշնամիներ ուներ և անարդարացիորեն մեղադրվել էր Հերմես աստծո քանդակների սրբապղծության մեջ: Այսպիսով, նա որոշեց միանալ Սպարտայի զորքին, որտեղ օգնում էր նրանց պլանավորել ճակատամարտեր, որ պարտության մատնեցին աթենացիներին: Ավելի ուշ թշնամիներ ձեռք բերելով Սպարտայում՝ նա տեղափոխվեց Պարսկաստան մինչ ևս մեկ անգամ Աթենք վերադառնալը: Ալչիբիադեսը նպատակասլաց էր, խորամանկ և հակասական: Համարում են, որ հնարավոր է նա հոգեկան շեղումներ ուներ. նրա իմպուլսիվ, անխոհեմ ու անպատասխանատու վարքագիծը ի վերջո նրան ձախողման տարան: Մեկ է նրան հիշում են դեռ 2.500 տարի հետո, մինչ նրա ժամանակակիցներն արդեն մոռացվել են:  19-րդ դարի նկարում ներկայացվում է նրա մահը. նա թրով փորձում է պայքարել մարդասպանի դեմ, իսկ գեղեցիկ կինը փորձում է նրանց երկուսին բաժանել:

 1. Ջորջ Փեթոն

Gen. George Patton was a larger-than-life figure.
Գեներալ Ջորջ Փեթոնը շատ վառ անհատականություն էր: Չնայած բարեպաշտ քրիստոնյա էր, սակայն հավատում էր ռեինկարնացիային: Նա բանաստեղծություններ էր գրում: Իրեն համարում էր մեծ առաջնորդ ու իրականում նա այդպիսին էր: Պատժվել է գերագույն հրամանատար Այզենհաուերի կողմից՝ խելագարված զինվորին հարվածելու համար և ստիպված ներողություն խնդրել ողջ զորքի առջև: Փեթոնը թերևս առավել հայտնի է իր մի շատ համարձակ քայլով. շարժվել է ձյունապատ լեռներով հետևակային ստորաբաժանմանը փրկելու համար: Ստորաբաժանումը շրջափակված էր գերմանացիների կողմից: Գեներալ Փեթոնը մահացավ ճանապարհային պատահարից՝ երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո: Այս բարդ անհատականությանը դեռ երկար կհիշվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել