Panorama.am-ը գրում է.
«Պետք էր մի կողմից ցույց տալ, որ ստեղծվել են ապրիլյան իրադարձությունները ապագայում բացառող մեխանիզմներ և մյուս կողմից ցույց տալ ադրբեջանական կողմին, որ առկա իրավիճակը դեռ չի նշանակում բանակցային գործընթացի լիակատար սառեցում, սակայն պետք է նախադրյալներ ստեղծվեն իրական բանակցային գործընթացի վերսկսման համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ անդրադառնալով նախօրեին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը՝ այս մասին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, հանդիպման արդյունքները կանխատեսելի էին:
Ըստ քաղաքագետի՝ Մոսկվայի գլխավոր նպատակը թե՛ բանակցային գործընթացում, և թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում իր առաջատար դերակատարման ամրագրումն էր:
«Մյուս կողմից համանախագահների ներկայությունը և հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը ցույց տվեցին, որ ՌԴ-ն, իհարկե, ցանկանում է ցույց տալ իր առաջատար դերակատարությունը, սակայն Մինսկի ֆորմատի տապալման նպատակ Մոսկվան չունի»,-շեշտեց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ սա այն եզակի ձևաչափն է, որի շրջանակներում Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են խոսել և գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի:
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա ըստ քաղաքագետի՝ առկա իրավիճակից ելնելով հանդիպման նախօրեին ևս սպասելիքները մեծ չէին, իսկ որևէ լուրջ առաջընթաց ակնկալելը ևս իրատեսական չէր: Մյուս կողմից, ըստ բանախոսի՝ չիրականացան նաև այն մեծ մասամբ անհիմն սպասելինքրը, որ ռուսական կողմը պատրաստվում է Երևանի վրա ճնշումներ գործադրելով՝ ստիպել հայկական կողմին գնալ ինչ-որ միակողմանի զիջումների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



