Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական հաղորդագրությունները բավականին շատ էին, և այն ինչ տեղի է ունեցել ներկայացված է հանրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն՝ անդրադառնալով նախօրեին Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ բանակցություններին:

«Հանդիպումենրը փակ էին, բնականաբար որևէ մեկն այնտեղ մուտք չուներ, միակ մեկնաբանությունը հայկական կողմից արտգործնախարար Նալբանդյանի մեկնաբանությունն էր, որ պատմեց հանդիպումների տրամաբանություն և քննարկումներ ընթացքի մասին»,-նշեց քաղաքագետը:

Քաղաքագետը շեշտեց, որ ըստ էության, ադրբեջանական կողմը չմեկանբանեց հանդիպման արդյունքները, որևէ գնահատական չհնչեցրեց, իսկ Ալիևի խոսքն ուղղված էր ոչ թե հանդիպման մասնակիցներին, այլև սեփական հանրությանը:

«Հանդիպման ավարտին նախագահների ընդունած համատեղ հայտարարությունը ցույց  է տալիս, որ վերահաստատում են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը և աշխատանքեր են տարվում բանակցային գործընթաց սկսելու»,-ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետն այդ աշխատանքները բաժանում է երկու մասի՝ առաջինը սահմանում իրավիճակի վերահսկողության, երկրորդը քաղաքական ձևաչափի կիրառում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել