Աստղիկ Սաֆարյան,հատուկ QuEllo-ի համար

Աստղիկ Սաֆարյան,հայ,երիտասարդ երգչուհի,ով կարճ ժամանակահատվածում բավականին մեծ ճանաչում ունեցավ:Այս տարվա սկզբին մեր ժամանցային պորտալը հրապարակեց նրա հետ ունեցաժ առաջին հարցազրույցը:
Նախ բարի օր,:)) Աստղիկ ինչո՞վ էր պայմանավորված 2012-ում քո ժամանակավոր լռությունը:
Մի գուցե 2012-ին ցուցաբերել եմ ոչ այնքան ակտիվ գործունեություն,բայց "Լռություն" ես դա չեմ անվանի,քանի որ 2012-ին երկրպագուներին ներկայացրել եմ՝նոր երգ,նոր հարցազրույցներ,նոր շատ ֆոտոշարքեր,և վերջապես նոր տեսահոլովակ նկարահանված՝Բարսելոնա քաղաքում
Ի՞նչ ես պլանավորել 2013-ում իրագործել
2013-ի համար շատ պլաներ ունեմ,թե երգի բնագավառում,և թե իմ առաջին մասնագիտության գծով։Պլաններ և հետաքրքիր նոր նպատակներ,որոնց մասին կխոսեմ,բայց դրանք իրականացնելուց հետո!
Նոր համագործակցություններ կամ դուետներ կա՞ն
Գիտեք,մինչ այս դուետով պաշտոնապես հանդես եմ եկել միայն Գարիկ Պապոյանի հետ:Բայց արդեն մտածում եմ դուետներ անելու մասին,պետք է լավ մտածեմ,թե ում հետ ճիշտ կհամարեմ դուետ անել,բայց կարեվորն այն է,որ արդեն նման ցանկություն ունեմ:
Հանրաճանաչ համաշխարհային աստղերից ու՞մ երգերն ես լսում?,նրանցից ու՞մ հետ կցանկանաիր համագործակցել:
Շատ հաճախ լսում եմ իմ շատ սիրելի Միկաի երգերը,և վերջապես նրա Բարսելոնյան համերգին ներկա գտնվելուց հետո,միանշանակ կարող եմ ասել,որ շատ մեծ երազանքով կցանկանաի հենց Միկաի հետ համագործակցել։
Իսկ քո երկրորդ մասնագիտության հետ կապված ի՞նչ ես պլանավորել:
Երկրերդ մասնագիտության առումով այս տարվա մեջ կարծում եմ կներկայացնեմ նոր երգեր,նոր տեսահոլովակ:Այժմ աշխատում եմ նոր երգերիս վրա,որոնք գրել եմ այստեղ՝ Բարսելոնայում,դրանց մի մասը հայերեն է,մի մասը անգլերեն:
Սպասե՞նք տեսահոլովակներ նորից նկարահանված արտասահմանում:
Կախված է շատ հանգամանքներից,քանի որ արտերկրում տեսահոլովակ նկարահանելը շատ ավելի բարդ գործընթաց է,քան Երևանում նկարահանված տեսահոլովակը։Քանի որ դա մեծապես կախված է հատուկ լիցենզյաների և նկարահանումների համար նախատեսված հատուկ Իրավունքներ ստանալու հետ։Եվ եթե չստանաս նման Լիցենզյաններ և Իրավունքներ,ապա դու իրավունք չես ունենա իրականացնելու այդ նկարահանումը։Շատերին մի գուցե թվում է թե արտերկրում նկարահանված տեսահոլովակը ավելի "Հեշտ լուծում" է երգչի համար,բայց այն ինչ տեսնում է հանդիսատեսը և հեռուստադիտողները արդեն պատրաստի վիճակում,դա ուղղակի շապիկն է հսկայական աշխատանքների ։Եվ բնական է,որ նրանք այդ ամենի մասին տեղյակ չեն,քանի որ նրանց մատուցվում է այդ հսկայական աշխատանքները արդեն վերջնական արդյունքում։Այն ինչ արվում է արտերկրում,ոչ հայ մասնագետների հետ,ոչ հայերեն լեզվով, դա շատ ավելի բարդ է,քան եթե նույն աշխատանքները անես քո հարազատ երկրում և քո մայրենի լեզվով։
Կլինե՞ն երգեր նոր ոճերով,նոր ժանրերով:
Մտածում եմ այդ մասին,նույնիսկ արդեն մոտավոր ընտրել եմ հետաքրքիր ժանր,որը կարող է համատեղվել իմ pop/rock ժանրի հետ:Բայց հիմա ոչինչ չեմ ուզում խոստանալ,կխոսեմ միայն իրականացնելուց հետո:

Աստղիկ Սաֆարյան,հատուկ QuEllo-ի համար

Շնորհակալություն Աստղիկին հարցազրույցի համար:
Վայելենք՝
Հարցազրույցը վարեց՝Հասմիկը(YaYa)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել