«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Քիչ-քիչ    գծագրվում   են հնարավոր   ալյանսները   Գյումրու     քաղաքապետի սպասվող ընտրություններում. Վարդան   Օսկանյանի   «Համախմբում» կուսակցությունը, ըստ ամենայնի, կպաշտպանի «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Հովհաննես Մարգարյանին։ ՀԱԿ-ը կաջակցի ԲՀԿ թեկնածու, ԲՀԿ տեղի կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն Արմեն Բադեյանին։ ՀՅԴ-ն կխաղա սոլո։ Ի դեպ, լուրջ «կռիվ» կա ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մրջև՝ երկրորդ տեղի համար, քանզի ՏԻՄ ընտրություններն «ապրոբացիա» են խորհրդարանական ընտրությունների համար, թե ով ինչ ունի ընդդիմադիր այդ մարզում, քաղաքում, և ՀՅԴ-ի համար «զապադլո» կլինի, որ իր մարզպետի ղեկավարած մարզում ինքը չունենա գոնե երկրորդ ցուցանիշը։ Իր հերթին ԲՀԿ-ՀԱԿ կոնգլոմերատը, Հովիկ Աբրահամյանի անմիջական հովանու ներքո, փորձում է դառնալ երկրորդը։ Ի դեպ, Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի Վարդանիկը՝ Ղուկասյան, աջակցի հենց այդ կոնգլոմերատին։ Ինչ վերաբերում է «ԳԱԼԱ»–ին, ապա այնտեղ դեռ շատ անորոշ է, քանի որ նախ գրանցման խնդիրը կա, ապա, ըստ մեր աղբյուրների, Վահան Խաչատրյանը չի առաջադրվի, առավել հավանական է ոմն «Լենտեքստի» Կարենի թեկնածությունը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել