Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Իլնուր Չևիքը մասնակցել է A Haber հեռուստաալիքի «Դիվանագիտություն» ծրագրին։

Իր ելույթում Չևիքը հայտարարել է, որ Եվրոպայում առաջնորդ չկա. «Եվրոպայում առաջնորդի լուրջ ճգնաժամ կա։ Առաջնորդ չկա, լիդեր չկա։ Մենք ամենաշատը կլոնավորենք Թայիփ Էրդողանին և ամեն երկրին տանք մեկ հատ»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել