Ադրբեջանում ավարտվեց «ֆորմուլա 1» 40մլն $-ոց ավտոմրցարշավը, քիչ առաջ հանդիպեցին ու պաշտոնական հայտարարություն արեցին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները` ամփոփելով հանդիպման արդյունքները: Առաջիկա օրերին Հայաստան է գալու Հռոմի պապը: Չգիտեմ` ինչպես Ադրբեջանը կփորձի հարամել այցը, բայց նաև հավանական է, որ եղել է ներքին պայմանավորվածություն` «ֆորմուլա 1»-ը Հռոմի պապի դիմաց (չնայած ես երբևէ չեմ հավատա թուրքի խոսքին):
Առջևում ամառային հանգիստ ու ինչ-որ տեղ մեռելային հանգստությունն է: Հայ-ադրբեջանական հակամարտության առումով լուրջ խոսակցություններ ու տեղաշարժեր չեն սպասվում, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ
-Ադրբեջանը զենքի նոր խմբաքանակ է գնում ՌԴ-ից, Ուկրաինայից և Սաուդյան Արաբիայից,
-փորձում է Իրանի հետ կարգավորել գոյություն ունեցող խնդիրները,
-ԵԱՀԿ-ն սահուն կերպով դուրս է մղվում բանակցությունից` տեղը նույն սահունությամբ զիջելով ադրբեջանամետ ղեկավար ունեցող ԵԽԽՎ-ին,
-Թուրքիան սիրախաղի փորձ է անում Ռուսաստանի հետ,
հիմք են տալիս ենթադրելու, որ նախագահների հաջորդ հանդիպումը լինելու է նոր էսկալացիայի համատեքստում: Չեմ ցանկանա վատատեսական կամ խուճապային միտք առաջ քաշել, որ Ադրբեջանը, ըստ իս, պատրաստվում է աշնանը մեծ պատերազմ սանձազերծելուն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել