Սիրիայում ահաբեկիչները ակտիվորեն վերականգնում են իրենց ուժերը, իրավիճակը կրկին թեժանում է, հայտարարել է Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք արդեն երեք ամիս է՝ ամերիկացիներին ուղարկում ենք ԴԱԻՇ-ի և «Ջեբհատ ան-Նուսրայի» օբյեկտների կոորդինատները, իսկ մեր ամերիկացի գործընկերները մինչև այժմ այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ որտեղ են գտնվում ընդդիմադիրները, և որտեղ՝ ահաբեկիչները»,- ասել է նա:

Գերասիմովի խոսքով` արդյունքում ահաբեկիչները Սիրիայում ակտիվորեն վերականգնում են ուժերը, և իրավիճակը կրկին սրվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել