Newsbook.am-ը գրում է.
Հայաստանում կենսաչափական անձնագիր ստանալու հետ կապված խնդիրներ են առաջացել: NewsBook-ն ահազանգեր է ստացել, որ արդեն մի քանի օր է` քաղաքացիները, ովքեր արդեն իսկ սովորական անձնագրերը փոխարինել են նույնականացման քարտով (ID), դիմում են ներկայացնում կենսաչափական անձնագիր ստանալու համար (նոր օրենքի համաձայն՝ միայն այս անձնագրի առակության դեպքում է հնարավոր երկիրը լքել-խմբ.) սակայն քաղաքացիների դիմումները մերժվում են:
NewsBook-ը խնդիր հետ կապված խոսեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի հետ, ով հաստատեց, որ այս պահին կենսաչափական անձնագրերի ստացման հետ կապված խնդիրներ կան, և դա է պատճառը, որ քաղաքացիների դիմումները չեն ընդունվում:
Միևնույն ժամանակ նա չմանրամասնեց, թե ի՞նչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը և խուսափեց խնդրի կարգավորման համար ժամկետներ նշել: Վերջինս պնդեց, թե մարդկանց այլընտրանքային հնարավորություն են տալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ