168.am-ը գրում է.
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանն ընդառաջ Twitter միկրոբլոգի իր էջում հրապարակել է Պետերբուրգի Կոնստանտինյան պալատի լուսանկարը:
«Գեղեցիկ Կոնստանտինյան պալատը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպման վայրը»,- գրառում է կատարել Ուորլիքը:
Կոնստանտինյան պալատում արդեն մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նախատեսվում է, որ այսօր տեղի կունենա նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/06/20/651781.html#.V2ffnn_heaE.facebook
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



