c32ab0ddc5d5ba0938a20c8a8a685f18Araratnews.am-ը գրում է.

Իրանի անվտանգության ուժերը կանխել են խոշոր ահաբեկչական գործողություններ, որոնք վահաբիթական խմբավորումների կողմից նախատեսվում էր իրականացնել Թեհրանում և երկրի մի շարք այլ քաղաքներում, Trend-ի փոխանցմամբ` հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը:

Նշվում է, որ ահաբեկիչները ծրագրել են մի շարք ահաբեկչություններ կատարել առաջիկա զանգվածային կրոնական միջոցառումների ժամանակ: Ձերբակալված ահաբեկիչներից առգրավվել են ռումբեր և մեծ քանակությամբ այլ զինամթերք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել