Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հերթական անգամ ընդգծել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բացասական կողմերը: Նախարարի խոսքը ուղիղ հեռարձակվում է Եվրահանձնաժողովի կայքում:

«Ես արդեն շատ անգամ եմ ասել և կրկնում եմ՝ կուզենայի, որ բրիտանացիները մեծամասնությամբ որոշեն մնալ ԵՄ-ում: Եթե նրանք այլ կերպ որոշեն, մենք կկորցնենք ավելին, քան մեկ երկիր, մենք կկորցնենք Մեծ Բրիտանիայի պատմությունը և ավանդույթը ԵՄ-ում»,- լրագրողներին ասել է նախարարը երկուշաբթի Լյուքսեմբուրգում:

Բացի դրանից, Շտայնմայերի կարծիքով՝ «Եվրոպան շատ ավելի կաղքատանա, եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից»:

ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման հարցով հանրաքվեն տեղի կունենա հունիսի 23-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել