Էնդրյու Ուայթ «Հոսանքի ուղղությամբ» 1982
Երիտասարդ կինը, նստած այգու նստարանի վրա, դառը արցունք էր թափում: Այդ պահին մի տղա էր նրա կողքով անցնում իր երեք անիվանի հեծանիվով: Տղան այնպես խղճաց այդ կնոջը, որ հարցրեց.
– Մորաքույր, ինչո՞ւ ես լաց լինում:
– Ախ, փոքրիկ, դու միևնույն է չես հասկանա, – ձեռքը թափ տվեց կինը:
Տղային թվաց, որ այդ հարցից հետո, կինը սկսեց ավելի ուժեղ լաց լինել: Նա ասաց.
– Մորաքույր, քեզ մոտ ինչ-որ տե՞ղ է ցավում: Ուզո՞ւմ ես իմ խաղալիքը քեզ նվիրեմ:
Այս կարեկցական բառերից կինը ավելի ուժեղ սկսեց լաց լինել.
– Ախ, տղաս, – պատասխանեց նա, – ես ոչ մեկին պետք չեմ, ոչ ոք ինձ չի սիրում…
Տղան լրջորեն նայեց նրա վրա և ասաց.
– Իսկ դու հաստա՞տ բոլորին ես հարցրել:
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/KmSHb
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել