Panorama.am-ը գրում է.

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հունիսի 24-ը:

ԵԽԽՎ նստաշրջանին առաջին անգամ մասնակցում է նաև Ուկրաինայի պատվիրակության անդամ Նադեժդա Սավչենկոն, ով ազատ էր  արձակվել և Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել Ուկրաինա:

Սավչենկոն նստաշրջանի մեկնարկին շնորհակալություն հայտնեց խորհրդարանականներին՝ 2 տարվա ընթացքում իրեն աջակցելու համար:

«Ես կցանկանայի Ուկրաինայում տեսնել այնպիսի խաղաղություն, որ առկա է Եվրոպայում: Հավատում եմ, որ Ուկրաինան օգտակար կլինի Եվրոպային»,-ասաց Սավչենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանում դեռևս կան բանտարկված ուկրաինացիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել