Տաքսիների մասին քննարկումը սկսվեց այն պահին, երբ հայտարարվեց նոր տաքսի սերվիսի ներդրման մասին, որը մատչել է լինելու գործող բոլոր տարբերակներից: Դրան գումարվեց Բերքամփի չստացված ելույթը (գուցե ասելիք կար, բայց լավ կլիներ ուրիշ մարդ խոսեր) և ՖԲ-ն լծվեց գործի: Հիմա նայենք մեդալի մյուս կողմին:
Ինձ որպես սպառող այդ ամենը ձեռնտու է, իհարկե ավելի քիչ գումար վճարելու տեսլականն էլ գրավիչ է, բայց ինչպես ցույց է տալիս բիզնես ոլորտը, այն ընկերությունը, որը դաշտ է մտնում ագռեսիվ դեմպինգով ու կարողանում է հասնել հաջողության, ձևավոևրում է մոնոպոլիա և սկսում է աստիճանաբար թանկացնել գները, իսկ մրցակիցներ չունենալու պարագայում, ինքն է որոշում այս կամ այն ապրանքի գինը:
ՀՀ-ում բացի տաքսի սերվիսներից կան նաև երթուղային տաքսիներ և այս նախաձեռնությունը կարող է վնասել նաև այդ ոլորտին, հետագայում, չունենալով գործ, գծի գումարը տալու համար երթուղայինները կթանկացնեն վճարները ու այս պարագայում լիովին արդարացված:Իսկ դե մենք այդ պահին կերթևեկենք հարմարավետ տաքսիներով , որի գինը ես համոզված եմ աստիճանաբար աճելու է և կունենանք և՛ թանկ տաքսի, և՛ թե թանկ երթուղային: Այնպես, որ ոգևորվելուց առաջ մի քիչ մտածենք:Սպառողներ ձեռնտու է առողջ մրցակցությունը ոչ թե չափից էժան ինչ-որ բան, ձրի պանիրը, եթե չեք հիշում որտեղ է, հարցրեք մեծերին կասեն:
Հ.Գ. Ողջունում եմ, նոր ընկերության մուտքը Հայաստան, ողջոնում եմ ներդրումներն ու ցանկանում եմ, որ լինի առողջ մրցակցություն: