Elq.am-ը գրում է.
ՀՀ ՊՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների մասին. «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):
Վիեննայի 2011թ. Փաստաթղթի արդիականացման վերաբերյալ քննարկումների ժամանակ երկրները համաձայնության են եկել հայտարարել այն զորավարժությունը, որը ոչ թե առաստաղներով է սահմանված, այլ համարվում է խոշորագույնը (առաստաղներն այստեղ չեն գործում), որովհետև ներկայումս խոշորագույն զորավարժություն իրականացնող երկրները հազվագյուտ են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ