«4+4+4» ձևաչափով քննարկումների տրամաբանական ավարտը եղավ Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնության կայացումը, որը այն եզակի դեպքերից էր, երբ ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերը կարողանում են ընդհանուր հայտարարի գալ: Սակայն պետք է նշել, որ համաձայնության կայացումը այլ բան է, իսկ դրա կյանքի կոչումը մեկ այլ բան:

Համաձայնության իրականացումը գործնականում նշանակում է նոր ընտրական լրացուցիչ մեխանիզմների ներդրում, ինչը իր հերթին նշանակում է, որ դրա համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ` սարքավորումներ գնելու, վերապատրաստումներ իրականացնելու և այլնի համար: Կոպիտ գնահատականով՝ մոտ 12-13 միլիոն եվրո լրացուցիչ ծախս է նախատեսվում այս համաձայնությունը կյանքի կոչելու համար: Քաղաքական ուժերի կայացրած համաձայնության մեջ նշվում է, որ համատեղ կարգով դիմելու են միջազգային դոնոր կազմակերպություններին, որոնք կֆինանսավորեն:

Համաձայնության մեջ նաև նշված է, որ եթե հնարավոր չլինի հայթայթել համապատասխան ֆինանսավորում, ապա համաձայնությունը փաստացի կայացված չէ: Այսպիսով` եթե ֆինանսավորում չլինի, ապա 2017թ-ի ընտրությունները տեղի կունենան առկա մեխանիզմներով, իսկ նոր մեխանիզմների ներդրումը տեղի կունենա մյուս ընտրություններում` 2022թ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել