1834924Araratnews.am-ը գրում է.

Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը հայտնում է,որ ռազմական հակամարտության հետևանքով ամբողջ պատմության ընթացքում իրենց բնակության վայրը հարկադրաբար լքած մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի,  փոխանցում է BBC-ն:

ՄԱԿ-ի տվյալներով` 2015թ.-ի վերջին 65,3 մլն մարդ դարձել է փախստական, ովքեր ապաստան են խնդրել այլ երկրներում կամ դարձել են ներքին տեղահանվածներ: Միայն նախորդ տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 5 միլիոնով:

Այսպիսով` փախստական է դարձել ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 113-րդ մարդը: Ընդ որում` բոլոր փախստականների կեսը Սիրիայից, Աֆղանստանից և Սոմալիից են:

Անցած տարի մոտ 35 հազար փախստական է հայտնվել Եվրոպայում՝ ցամաքային ճանապարհով, ավելի քան 1 մլն-ը Եվրոպա է հասել ծովով, իր հերթին տեղեկացնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը: Այլ կառույցներ ավելի մեծ թվեր են ներկայացնում:

Փախստականների մեծամասնության համար ապաստան ստանալու ամենից նախընտրած երկրներն են Եվրոպայի բարեկեցիկ պետությունները` Գերմանիան և Շվեդիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել