Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցանկանում են Մինսկում հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի հետ՝ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գործընթացն աշխուժացնելու համար։ Այս մասին հայտնում է Stuttgarter Zeitung-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։

«Մենք ջանքեր ենք ներդնում շուտով Մինսկի նոր հանդիպում անցկացնելու համար»,- պարբերականին հայտնել են կառավարական շրջանակներում։

Թերթը հիշեցնում է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի հետ բանակցությունների արդյունքներով անցած հինգշաբթի Մերկելը հայտարարել էր. «Այս օրերին մենք շատ ինտենսիվորեն աշխատում ենք այն բանի վրա, որ Մինսկի համաձայնագիրն իրագործվի»։

Stuttgarter Zeitung-ի տվյալներով՝ անցած շաբաթ Մինսկում կայացել է Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ նորմանդական ձևաչափի նախապատրաստական հանդիպում, որը կանցկացվի մինչ Վարշավայի գագաթնաժողովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել