Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփը կիրակի առաջարկել է տվյալներ հավաքել ԱՄՆ բոլոր մուսուլմանների մասին, հայտնում է RIA Novosti-ն:

«Ենթադրում եմ, որ երկրի մակարդակով մեզ հարկավոր է մտածել այն մասին, որ սկսենք հոգեբանական դիմանկարներ ստեղծել»,- ասել է նա CBS հեռուստաալիքի եթերում՝ օգտագործելով profiling բառը, որը ենթադրում է այն մարդկանց խմբի մասին տեղեկատվություն հավաքելը, ովքեր հասարակության համար կարող են սպառնալիք լինել:

Թրամփի խոսքով՝ «այլ երկրներ դա անում են, և հաջող»: Որպես օրինակ նա բերել է Իսրայելին: «Ես ատում եմ profiling-ի գաղափարը, սակայն մենք պետք է սկսենք ղեկավարվել առողջ մտքով և սկսենք մտածել»,- համարում է Թրամփը: Նա նաև նշել է, որ արմատական իսլամը իրենից իրական սպառնալիք է ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել