Ռուսաստանն ամբողջությամբ կատարում է Սիրիայի հետ ունեցած ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի բոլոր պայմանագրերը: Նման հայտարարություն է արել ՌԴ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը: «Պայմանագրով նախատեսված պարտավերությունները մենք կատարելու ենք, քանի որ ոչ մի պատժամիջոց չենք կիրառում Սիրիայի նկատմամբ»,- ասել է Մակարովը: 

Այսօր լուրեր էին շրջանառվում, թե ռուսական ռազմական նավերը հասել են Սիրիայի ափեր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Նման խոսակցությունները պարզապես հեքիաթներ են»,- ասել է Լավրովը՝ հերքելով, թե Սևծովյան նավատորմին պատկանող «Իման»  տանկերի վրա է գտնվում ծովային հետևակների խումբ, որը պետք է իբրև մարտական հանձնարարություններ իրականացնի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ տանկերը հսկում է իրականացնում, որի վրա գտնվում են քաղաքացիական անձիք: Սերգեյ Լավրովը նաև հավելել է, որ Ռուսաստանը չի վերանայել իր դիրքորոշումը Սիրիայի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել