«Ժառանգության» «անցողիկ» ցուցակից դուրս մնացած, սեփական հանրահավաքներին գեթ մի գազել մարդ չհավաքած, զուտ ֆեյսբուքյան շրջանակներում թինեյջերներին բնորոշ կամակորություններով աչքի ընկած Ստյոպա Սաֆարյանը ևս մեկ անգամ հաստատեց այն ենթադրությունը, որ դեռևս չի հաղթահարել քաղաքական բարդույթները:
Ընդհանուր առմամբ նրա կողմից շատ անմիտ գրառումներ կարելի էր ակնկալել, բայց այն, որ կհանդգնի Հայրիկյանի հետ պատահածը ներկայացնել որպես իշխանություններին ձեռնտու իրադարձություն, կարծում եմ, դուրս է ամեն տեսակ տրամաբանական ու բարոյական սահմաններից:
Վստահ եմ` անհաջողակ քաղաքական գործիչը քաջատեղյակ է, որ միջադեպը ամենամեծ քաղաքական հարվածը հասցրեց հենց իշխանություններին, սակայն նա սառնասրտորեն և խղճի խայթ չզգալով մանիպուլիացիայի է ենթարկում ՖԲ օգտատերերին:
Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս Սաֆարյանը անհաջողության է մատնվելու, քանզի շատերը արդեն անլուրջ են վերաբերվում նրան:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/taron.parsamyan/posts/488165437886149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել