Մատուցման մշակույթը շատ կարևոր է: Մանկավարժությունից մինչև սովորական սրճարանային սեղանի սպասարկում: Հավատացեք: Մանրուքներ չկան: Դա մարդկային գեղագիտության, բարոյականության, էթիկետի, վարքաբանության համախառնուրդ է: Մարդիկ կան, չէ՞, որ գեղեցիկ մերժում են կամ գեղեցիկ խաբում, եվ դու գիտակցելով իսկությունը՝ հոժար ես այդ ամենին, որովհետև մատուցման մշակույթը պատշաճ է եղել: Մեր տակնուվրա ժամանակներում, երբ ոչինչ հաստատուն ու ողջամիտ կաղապարի, տրամաբանության ու բնականոնության մեջ չէ, կարևոր է պահպանել Այո-ի, Ոչ-ի և Չգիտեմ-ի մատուցման մշակույթը՝ հարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.aloyan/posts/10209345411173437?notif_t=close_friend_activity¬if_id=1466324867644409
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



