Այսօր տարածվել է Գեորգի Վանյանի, շվեդաբնակ Վահե Ավետյանի եւ արտասահմանում բնակվող եւ ինձ անծանոթ էլի մի քանի մարդկանց կոչը նախագահի բոլոր թեկնածուներին հանել իրենց թեկնածությունները հօգուտ Պարույր Հայրիկյանի: Ինձ մի քիչ պարզ չէ տրամաբանությունը. արդյո՞ք միայն այն փաստը, որ պրն. Հայրիկյանը դարձել է մահափորձի թիրախ, հիմք է այն բանի համար, որ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը հերիք չի հանի իր թեկնածությունը` քոռուփոշման թողնելով բոլոր իր ընտրողներին, մի բան էլ` կոչ անի վերջիններին ընտրել մի մարդու, ում նրանք չեն ընտրի անգամ նրա դեմ երկու օր առաջ կատարված նողկալի արարքից հետո: Նույն տրամաբանությամբ, եթե, ասենք, մահափորձ կատարված լիներ Արամ Հարությունյանի վրա (անգամ նման մեկին այդ բանը չեմ ցանկանա), ապա Գեորգի Վանյանն ու Վահե Ավետյանը հայ ժողովրդի համար արժանի նախագահ այդ անձնավորությա՞նն էին պատկերացնելու: Չգիտեմ արդյո՞ք այս մարդիկ, փորձելով նախընտրական մրցավազքից հանել Սերժ Սարգսյանի հիմնական իրական հակառակորդին, կամա՞ են գործող իշխանությանը ծառայություն մատուցում, թե՞ ակամա:
Նյութի աղբյուր՝ http://goo.gl/aZOyC
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել