Ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի արդեն քանիերորդ առաջնությունն է, որ հայ ֆուտբոլասերների ներվերը սղոցվում են Հանրային ՀԸ ռեպորտաժների հաղորդավար-մեկնաբանների պատճառով... Ռուսական ալիքները անջատում են, ֆուտբոլասերներին այլ ելք չի մնում, քան խաղերը նայել հայ մեկնաբանների վայ մատուցմամբ, ներվայնանալ, ջղայնանալ, տափակ արտահայտությունների պատճառով շեղվել խաղի ընթացքից, մի խոսքով՝ մոտ երկու ժամ անցնել տառապանաց ճանապարհով, փոխանակ հաճույք ստանան ֆուտբոլային տոնահանդեսից....
Մտածում ես՝ ում ինչ վատություն են արել հայ ֆուտբոլասերները, որ պիտի դիմանան այս չարչարանաց մի ամսին....
Հետո մտածում ես՝ տարիներ շարունակ այս խնդիրը, այս համընդհանուր դժգոհությունը կա, մի՞թե չեն կարող այսքան տարիների ընթացքում գոնե մեկ-երկու՝ քիչ թե շատ տանելի մեկնաբան պատրաստել....
ՀԳ. Ասեմ, որ կոնկրետ ինձ հայերից ինչ-որ չափով դուր գալիս է Արմեն Մելիքբեկյանի մեկնաբանությունները, բայց չգիտեմ՝ այս առաջնության խաղերը նա վարում է, թե չէ.... Հետաքրքիր է՝ եթե չէ, ինչու՞....
ՀԳ.2. Ասեմ նաեւ, որ ես ինքս խաղերը նայում եմ ինտերնետով, ու շատ լավ է....