Ladynews.am-ը գրում է.
Խանութում դուք ջանասիրաբար ընտրում եք տոնային կրեմի երանգը, թնդությունը, սակայն այնուհետև պարզվում է, որ «կյանքում» այդ միջոցը այլ կերպ է պահում է իրեն:
Սխալ 1. Դուք փորձարկում եք այն դաստակի վրա
Գրեթե երբեք դաստակի և դեմքի մաշկերի գույները չեն համընկնում միմյանց հետ: Փորձարկեք այն այտոսկրի կամ դնչի վրա, այդ կերպ դուք չեք սխալվի:
Սխալ 2․ Դուք փորձարկում եք այն դիմահարդարման վրայից
Եթե նույնիսկ ընտրված կրեմը կատարյալ է նստում ձեր վրա, առկա պիգմենտները կարողեն կոնֆլիկտի մեջ մտնել նոր միջոցի բաղադրության հետ և արդյունքում, դուք տեսնում եք ոչ այն գույնը, որը կլիներ մաքուր մաշկի վրա:
Սխալ 3․ Դուք նայում եք գույնը խանութում
Տոնային կրեմը դուք սովորաբար քսում եք ցերեկային լույսի տակ: Ընտրելիս քսեք այն ձեր դեմքին և դուրս եկեք փողոց՝ այնտեղ դուք կտեսնեք, թե որ գույնն է ճիշտ:
Սխալ 4․ Երկու երանգից ընտրում եք մուգը
Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում ընտրություն կատարել երկու երանգների միջև՝ կամ վերցրեք երկուսն էլ և խառնեք, կամ կանգ առեք ավելի բացի վրա: Սովորաբար խանութի խորհրդատուներն առաջարկում են մուգը, որպեսզի մաշկն «ավելի առողջ տեսք ունենա և արևայրուքի տպավորություն ստեղծվի»: Մի լսեք նրանց: Մուգ տոնային կրեմը գեղեցիկ չի նայվում դեմքին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ