«Ապահով Հայաստան» կարգախոսը գնալով վեր է ածվում ֆիկտիվ ու վերացական մի հասկացողության։ Ի՞նչ ապահով Հաաստանի մասին է խոսքը, եթե այդ կարգախոսը առաջ տանող թեկնածուի նախընտրական, կամ ինչպես միան իրենք են սիրում բնորոշել իրենց՝ ընտրական շտաբի պատասխանատուն մարդ է սպանում օրը ցերեկով։ Խնդրեմ, ինքներդ համոզվեք.
«Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն:
Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է «Օդոլ» մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ:
Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ:
Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար եւ հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է:
Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշեց. «Խնդրին ծանոթ չեմ եւ այս առումով որեւէ պարզաբանում չեմ կարող տալ»»:
Փաստորեն, ինչքան էլ հավատացինք, անապահով ու բեսպրեդելառատ Հաաստանը ադպես էլ չուզեց փոխվել։
Կից նյութն`այստեղ