Tert.am-ը գրում է.
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ: Այս մասին ասաց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան, ներկայումս Վրաստանի Ատլանտյան խորհրդի նախագահ Վասիլ Սիխարուլիձեն՝ անդրադառնալով Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումներին, որոնք ռազմական համագործակցությանն են միտված:
Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված համագործակցությունը, արդյոք Հայաստանի համար ռազմական այս ֆորմատը սպառնալիք չէ՞, Վասիլ Սիխարուլիձեն պատասխանեց. «Ոչ, Հայաստանի համար սա սպառնալիք չէ»:
Ապա Վրաստանի պաշտպանության նախկին նախարարն ասաց, որ տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունը Վրաստանի համար անվտանգության հիմնական բաղադրիչներից են:
«Ձեր կողմից հիշատակված եռակողմ համագործակցությունը երբեք և հիմա էլ որևէ մեկի դեմ ուղղված չի եղել, և բոլոր կողմերն են այս հարցում համաձայնություն պահում: Համագործակցությունը շեշտադրված է ենթակառուցվածքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը»,-նշեց Վասիլ Սիխարուլիձեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



