Tert.am-ը գրում է.
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունիսի 20-ին նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Tert.am-ի հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք հանդիպման անհրաժեշտություն՝ առանց Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման և այդ առումով առաջընթացը նկատելի համարո՞ւմ է ,Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այն, ինչ-որ պայմանավորվել են Վիեննայում, չափազանց կարևոր է:
«Առանց դրա խոսել որևէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է: Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար. արդյո՞ք նա, Վիեննայում չկարողանալով դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնվեց, իսկ հիմա փորձելու է տապալե՞լ, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ այդ տեսակետից ամեն ինչ մոտ է, և կտեսնենք՝ ինչ արդյունքը կտա:
«Առաջընթացը կայանում է նրանում, որ փաստաթղթային մասով ԵԱՀԿ-ն համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է»,-ասաց նա և նշեց, որ խնդիրը վերաբերում է երկու փաստաթղթերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



