Panorama.am-ը գրում է.
«Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնին շատ գնահատելի և հիշարժան քայլ է: Դա նաև կարևոր պաշտոնական հաղորդագրություն է՝ ուղղված այլ ժողովրդավար երկրներին, ինչպիսին են իմ երկու երկրները՝ Իսրայելը և ԱՄՆ-ն, որոնք վախկոտի պես խուսափել են ճանաչումից: Գերմանիայի ճանաչումն անշուշտ ուժեղ բարոյական ազդակ է այլ կառավարությունների համար»,-այսպիսի կարծիք Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց անվանի հրեա ցեղասպանագետ Իսրայել Չարնին՝ մեկնաբանելով Բունդեսթագի՝ հունիսի 2-ի որոշումը:
Դոկտոր Չարնին հատկապես կարևորեց այն, որ այս բանաձևով Գերմանիան ընդունում է իր սեփական դերը Հայոց ցեղասպանության մեջ, ինչը նրա կարծիքով է°լ ավելի ազդեցիկ է դարձնում այս որոշումը:
«Տարիներ շարունակ պատմաբանները հավաքել են մեծ քանակությամբ տեղեկություններ այն մասին, որ Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիան ունեցել է աջակցող ու արտոնող դեր և որոշ առումով նույնիսկ անմիջական մասնակցություն. այս ինքնակամ խոստովանությունը մեկընդմիշտ հաստատում է Գերմանիայի հանցակցության մասին փաստերի իսկությունը»,– նշեց Չարնին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



