«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այդպես Էլ չի կողմնորոշվում ի վերջո, նոր կուսակցություն հիմնի և մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, թե հրաժարվի այդ գաղափարից։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ երբ վերջերս նա կրկին փորձել Է Սերժ Սարգսյանից «դաբրո» ստանալ, վերջինս նրան միանշանակ ասել է, որ գործարար-քաղաքականություն տարբերակն իր սրտով չէ, և դրա վառ ապացույցը Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցած հայտնի պատմությունն է։ Ու եթե Աբրահամյանը որոշի, այնուամենայնիվ կուսակցություն հիմնել՝միևնույն ժամանակ գիտակցելով որ ինքը չի կարող ո՛չ պատգամավորի և ո՛չ էլ նախարարի պաշտոնի հավակնել, ՌԴ քաղաքացի է, ապա հավանականությունը մեծ է, որ երբ անգամ գումար ներդնելով կարողանա իր կուսակիցներին խորհրդարան գործուղել, ապա ինչ-որ պահից նրանք իրեն չեն «լքի» ու իշխանությունների հետ ինքնուրույն գործարքի մեջ չեն մտնի»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել