Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածի շուրջը կկառուցեն ստորգետնյա պատնեշ, որպեսզի պաշտպանվեն ահաբեկիչներից և նրանց կողմից փորվող թունելներից, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով իսրայելական պարբերականին:

«Իսրայելի պաշտպանական հաստատությունը պլանավորում է գետնի տակ, ինչպես նաև Գազայի հատվածի շուրջը գետնի վրա կառուցել տասնյակ մետրերով բետոնե պատ։ Համաձայն նոր նախագծի՝ շինարարության արժեքը կհասնի 2.2 միլիարդ շեքելի (մոտ կես միլիարդ դոլար)»,- հայտնում են հոդվածի հեղինակները: Նրանք ճշտել են, որ պատնեշի երկարությունը կհասնի մոտ 60 կմ-ի:

Պաղեստինյան զինյալները սահմանային կառույցները գնդակոծում են հրթիռներով կամ փորձում են երկրի տարածք ընկնել ստորգետնյա թունելներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել