Ընտրական օրենսգրքում իշխանությունների "զիջած" գլխավոր կետը` ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն ա: Մյուս դրույթները ոչ մի էական ազդեցություն չեն ունենալու ընտրությունների "արդյունքների" վրա:
Ընդդիմությունը բազմիցս պնդել ա, որ ընտրությունների կեղծման գլխավոր հենարանը` ՀՀ-ից բացակայող քաղաքացիներն են: Բազմիցս պնդել ա, որ ընրություններին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը` ուռճացված ա: Նշվել են կոնկրետ թվեր. սկզբից` 500.000, ապա 700.000 քվե: Լավագույն ապացույցը Սահմանադրության փոփոխությունների ժամանակ որոշ բնակավայրերում մասնակցելու իրավունք ունեցողների 90-100 տոկոս մասնակցությունն էր:
Ցուցակների հրապարակումը, սակայն, նշանակալի կլինի միայն այն դեպքում, երբ հրապարակվեն նաև ՀՀ-ից բացակայող քաղաքացիների ցուցակները: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի լիովին պատկերացում կազմել ընտրությունների ընթացքի մասին:
Ըստ այդմ` ԸՕ-ում ընտրություններին մասնակցող անձանց ցուցակների հրապարակումը պիտի լիովին չեզոքացնի 500-700.000 ձայնի կեղծումը: Այսինքն` եթե իշխանությունը մինչ այժմ խփում էր 700-800.000 ձայն, ապա այժմ, ըստ էության, խփելու սանդղակը պիտի տատանվի 200.000-ի սահմաններում: Իսկ այդ իրավիճակում, իշխանությունները, բնականաբար, մեծամասնություն երբեք չեն կարող կազմել ԱԺ-ում ու, հետևաբար, ԸՕ-ի նման փոփոխության երբեք չեն գնա: Մնացածը իմիտացիայի, դեմագոգիայի ու իրենց մյուս գործելաոճերին բնորոշ քայլեր են:
Երբեք ոչ մի օրենսգրքով նախատեսված չի լինում ընտրացուցակներ ուռճացնել, կաշառք բաժանել, կեղծ անձնագրեր տպել, երթուղայիններով մարդկանց ընտրատեղամասեր տանել, լցոնել, կեղծ հաշվարկ անել, առևանգել, ծեծել և այլն, և այլն: Այո, իշխանությունների կողմից ներկայիս որոշ "զիջումները" կարող ա ընտրակեղծիքների զսպման որոշ չնչին մեխանիզմներ դառնան: Այո, չեղած տեղից` դա էլ ա լավ, բայց ընտրացուցակների լիակատար թափանցիկություն իշխանությունները երբեք չեն ապահովի: Նման արկածախնդրության երբեք չեն գնա: Կռուտիտը հա կա ու կա: