Araratnews.am-ը գրում է.
Լեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավոր Հելեն Ջոան Քոքսը ծանր վիրավորվել Է երկրի հյուսիսի Արեւմտյան Յորքշիրի կոմսության Բիրսթալ քաղաքում:
Ականատեսների խոսքով՝ խորհրդարանականը հրազենային ու դանակի վերքեր Է ստացել Լիդս քաղաքի մերձակա ոչ մեծ բնակավայրի գրադարանից ոչ հեռու: Ենթադրվում Է, որ գրադարանում Քոքսը հանդիպում Է ունեցել ընտրողների հետ:
Բժիշկները 41-ամյա Քոքսի վիճակը գնահատում են «ծանր»: Խորհրդարանականը երկու երեխա ունի:
«Բիրսթալի միջադեպի հետաքննություն Է կատարվում»,-ասված Է կոմսության ոստիկանության հայտարարության մեջ: Իրավապահ մարմինները միջադեպի մանրամասներ չեն հայտնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/britanaci-kin-xorhrdaranakan-e-tcanr-viravorvel-are%D6%82mtyan-yorkhshirum/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



