Ladynews.am-ը գրում է.

Քրոնիկ հոգնածության սինդրոմը (ՔՀՍ) ընդունվել է որպես ախտորոշում դեռ 35 տարի առաջ:

Ամեն դեպքում մինչև այժմ բժիշկները վիճում են դրա նախապատճառի մասին: Ոմանք համարում են, որ այն հայտնվում է մարդկանց մոտ վիրուսային ինֆեկցիայի ֆոնին, ուրիշները հակված են մտածել, որ այս հիվանդությանը հակված են մարդիկ, ովքեր ապրում են վատ էկոգոտում, մեգապոլիսում: Մյուսները ապացուցում են, որ այս սինդրոմը ի հայտ է գալիս օրգանիզմում անհրաժեշտ միկրո և մակրոտարրերի պակասի դեպքում: Սակայն բոլորը միաձայն ասում են, որ ՔՀՍ-ն ավելի հաճախ լինում է չհաշվեկշռված զգացմունքային-մտավոր ծանրաբեռնվածությամբ մարդկանց մոտ՝  ֆիզիկական ցածր ակտիվության ֆոնին:

Ի՞նչ է դա նշանակում․քրոնիկ հոգնածության սինդրոմը ինտելեկտուալների հիվանդություն է:

Այս սինդրոմը ուղեկցվում է մշտական հոգնածության զգացումով, որը չի անցնում, նույնիսկ երկար հանգստից հետո: Ներկայացնում ենք հոգեթերապևտի խորհուրդներ, թե ինչպես հաղթահարել ՔՀՍ-ը առանց հաբերի:

Շատ չլուծված խնդիրներ: Մարդը մշտապես հոգնածություն է զգում մի շարք խնդիրների կուտակումից, որոնք երկար ժամանակ չեն լուծվում: Ի դեպ, խնդիրները կարող են լինել և իրական և մտածված:

Խնդրի լուծումը․ գնեք համապատասխան գրականություն, հաճախեք թայմ-մենեջմենթի կուրսեր: Եվ հիշեք՝ չկան խնդիրներ, կան տհաճ որոշումներ:

Մարդը շատ բան է անում «պետք» է ցուցակից և ոչինչ «ցանկանում» եմ ցուցակից: Նա ընդհանրապես ունակ չէ լսել իր ներքին երեխային: Բայց չէ՞ որ ցանկությունները շատ կարևոր են ՔՀՍ-ը հաղթահարելու համար:

Խնդրի լուծումը․ կազմել ցանկությունների ցուցակ և սկսել իրականացնել դրանք: Սկզբի համար շաբաթը մեկ անգամ արեք մեկ «պետք չէ»: Ստեղծագործել, փոքր հաճույքներ, չարաճճիություններ, մարմնի խնամք առանց մեղքի զգացումի, ինչը շատ էներգիա է հաղորդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել