Belgium EU BritainAraratnews.am-ը գրում է.

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) կողմնակիցների թիվն ավելացել Է մինչեւ 53 տոկոս՝ հակառակորդների թիվը գերազանցելով 6 տոկոսով:

Այդ են վկայում Ipsos MORI-ի անցկացրած հարցման տվյալները:

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին:

Ipsos MORI ընկերության հեռախոսային հետազոտությանը, որը կատարվել Է Evening standard հրատարակության համար, մասնակցել Է 1257 մարդ, հարցումը հաշվի չի առել չկողմնորոշվածների թիվը:

Այսպիսով՝ Եվրամիության կազմում երկրի մնալու կողմնակիցների թիվը կազմել Է 47 տոկոս, իսկ նրանց թիվը, ովքեր երկիրը չեն տեսնում ԵՄ-ի կազմում՝ 53 տոկոս:

Այս հարցումը հաստատել Է մի շարք այլ ընկերությունների նախորդ ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ Brexit-ի կողմնակիցների թիվն սկսել Է աճել հանրաքվեի մոտենալու համեմատ: Մինչ այդ գրեթե մեկ տարի ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության կողմնակիցների եւ հակառակորդների թիվը մոտավորապես հավասար Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել