Tert.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում օրերս ձերբակալված, ապա ստորագրությամբ ազատ արձակված նախարարության պաշտոնյաներին:
Ըստ նրա՝ առողջապահության նախարարության ներկա և նախկին աշխատակիցների մասնակցությամբ աղմկահարույց գործը երկու տարվա պատմություն ունի:
«Այդ գործի բնույթը կապված է ուղեգրերի հետ, դուք տեղյակ եք: Նաև տեղեկացնեմ, որ երբ որ այդ հարցը օրակարգ եկավ, դիմեցինք իրավապահներին, տեղեկացրեցինք, հարուցվեց համապատասխան գործը, կառավարությունը 2014 թվականին որոշում կայացրեց ռիսկերը նվազեցնելու նպատակով ուղեգրման ձևը փոխել»,- մանրամասնեց Արմեն Մուրադյանը:
«Նպատակ չեմ դրել նախկինների գործերը բացահայտել»,- ի պատասխան լրագրողի հարցին՝ ասաց նախարարը՝ հավելելով, որ իրենք խնդիր ունեն կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել և դրա համար ուղեգրման կարգը խստացվել է, ուղեգրերը արդեն համարակալվում են: «Մենք ներդրեցինք նոր պաշտպանիչ շերտով և համարակալված ուղեգրերի կարգ, որով հնարավորինս նվազեցրեցինք ռիսկերը: Մենք կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ընդհանուր տենդենց ունենք, և սա սկսվել է դեռևս 2014 թվականից»,-ասաց նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



