Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի արդարադատության նախարարությունը մերժել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

2015 թվականի ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկությունը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան` պահանջելով Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձը: Շուրջ 100 էջանոց դատական հայցը՝ հիմնված պատմական, կրոնական, քաղաքական ու օրինական տվյալների վրա, հարակից փաստաթղթերով ու վկայություններով, հստակեցնում էր Սիսի կաթողիկոսարանի պատկանելությունը, դրա դերն Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ ժողովրդի կյանքում, ներկայացնում Սահակ Բ կաթողիկոսի ու միաբանության հարկադիր հեռացումը Սիսի կաթողիկոսարանից ու դրա բռնագրավումը պետության կողմից:

Հաշվի առնելով դատի կարևորությունը` Թուրքիայի Սահմանադրական դատարանը ցանկացել էր երկրի արդարադատության նախարարության տեսակետը: Նախարարությունն, այս տարվա մայիսի 11-ին թվագրվող նամակով Սահմանադրական դատարանի իրավասություններին առնչվող մի շարք տվյալներ ու պատճառաբանություններ բերելով, մերժել է իրեն ներկայացրած դատական հայցի քննարկումը: Ապա Սահմանադրական դատարանը 15  օր ժամկետ է տվել Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոսությանը` պատասխանելու արդարադատության նախարարության մերժմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել