Մի օր ռինգում Շմայսն ու Փաշինյանն են, մի օր Զարուհի Փոստանջյանն ու իշխանական թևի ինչ որ պատգամավոր: Հերթական մենամարտը տեղի ունեցավ Բագրատյանի ու Այվազյանի միջև: Դե վերջիններիս ընդհարումն արդեն ավանդական դարձած արարողակարգ է:
Ազգային Ժողովը ներսից նմանվել է արդեն Մալաթիայի բազարին իր գռուզչիկներով, պիվի շշերով, ավշարի գինու ու օղու տոնավաճառով, դհոլների ու զուռնաների հնչյուններով. անհատ վաճառականներով, առօրյա խոսակցություններով ու ժառգոնային բառապաշարով: Հետո ասում եք, թե՞ Սամվել Ալեքսանյանն ու Շմայսն ի՞նչ գործ ունեն Ազգային Ժողովում: Բա այս մարդկանց համար բացի նման վիճակում հայտնված Խորհրդարանից ուրիշ ի՞նչ հարմար գործ կարելի է գտնել: Նույնը Այվազյան Վարդանը: Տարբերությունն ուղղակի այն է, որ Այվազյանը Շմայսի կիսատնտեսագետ տեսակն է
Չգիդես ինչու՞, Բագրատյանի տնտեսագիտական հիմնավորումներից հետո ամեն անգամ Այվազյանն «օրգազմ ապրելով» հիշում է իր՝ գռուզչիկ աշխատած տարիների լեքսիկոնն ու նիստը վերածում ռազբորկայի:
Դե բա հոգով գռուզչիկներին կոստյում հագցնելուց ու խորհրդարանի նստարաններին նստեցնելուց հետո ԱԺ-ի վիճակն էլ սա պետք է լիներ: Ազգային Ժողովը վերածել են բառդակի 5-րդ դասարանցու բազար են անում: Մաքրել է պետք այս կեղտը: