Երեկ, մինչ ուշ երեկոյան ԱԺ-ում բավականին հագեցած քննարկումներ էին ընթանում ԱԺ-ում ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ իշխանությունների (ՀՀԿ) և ընդդիմության՝(ՀԱԿ) միջև։ Ընդ որում մի քանի ամիս առաջ այս թեման կարծես փակված է, սակայն այժմ իշխանությունները իրենք են վերակենդանացնում պրոցեսն ու առաջարկում արտահերթ նիստ հրավիրել ՝ըննդիմության ու քաղհասարակության պահանջներից չորսի վերաբերյալ քննարկում անելու։ Թե ինչը ստիպեց իշխանություններին վերանայել դեռ մի քանի ամսի առաջ անբեկանելի թվացող իրենց որոշումը, մնում է միայն ենթադրությունների շարքում։
Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների այս հանպատրտաստից ընդառաջումը կարող է պայմանավորված լինել ապրիլյան դեպքերով, քանի որ քառօրյա դեպքերը երևան հանեց համազգային ֆարսի մի ամբողջ շարան, որի շտկման համար դեռ շատ ջանքեր կպահանջվեն։ Հանրությունը հարցեր ունի,որոնք դեռ լիովին չի ստացել, իսկ քանի որ իշխանության հետ դիալոգ ոչ մի կերպ չի ստացվել այս տարիների ընթացքում, այդ հարցերի պատասխանները պետք է փորձի տալ ընդդիմությունը,բնականաբար համադրելով իր քաղաքական շահի հետ։
Երևույթը, որպես այդպիսին իհարկե ողջունելի է։ Ոմանք կարող են համարել ուշացած։ Կլինեն անշուշտ կարծիքներ, որ սրանով միգուցե իշխանությունները փորձում են փրկել իրենց դեմքը։ Կարծում ենք, այս պահին դա այդքան էլ կարևոր չէ։ Կարևորը տեղի ունեցած երկխոսությունն ու դրա արդյունավետությունն է։ Ինչու ենք շեշտում արդյունավետությունը, որովհետև նախկինում կոնկրետ այս երկու քաղաքական ուժերի միջև երկխոսություն ծավալելու փորձեր կատարվել են։ Խոսքը 2010 թվականի մասին է, երբ այն ժամանակվա տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ-ը առաջարկեց իշխող Հանրապետական կուսակցությանը նստել մեկ սեղանի շուրջ և փորձել քաղաքական գործընթացը հրապարակներից տեղափոխել կլոր սեղան։ Նորանկախ պատմության մեջ դա առաջին դեպքն էր, երբ ընդդիմությունը իշխանության հետ խոսում էր ոչ թե ամբոխավարության ու սպառնալիքի, այլ կառուցողական ու կոնվենիցոնալ տեսանկյունից։ Ցավոք, այդ դիալոգը որպես այդպիսին չկայացավ, ավելի ճիշտ կլինի ասել, արդյունք չունեցավ, որովհետև ընդդիմության բարձրացրած պահանջները մերժելի էին իշխանության համար։ Սակայն, կրկնում ենք, այդ դիալոգի ինիցիատորը հանդիսանում էր Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար սա նշանակում է, որ հենց Կնգրեսն առաջարկ ուներ ՀՀԿ-ին, որը մերժվեց։
Իրավիճակը այժմ փոքր ինչ այլ է։ Ըստ էության 4+4+4 ֆորամտը նույնպես մեծ հաշվով իշխանության նախաձեռնությունը չէ, այլ ընդդիմության և քաղաքացիական հասարակության ձայնի բարձրացումն է։ Նշեցինք արդեն, որ մինչ ապրիլյան քառօրյան իշխանությունները համառորեն չցանկացան հաշվի առնել այն պահանջները, որոնց առաջարկում էին քաղաքական ընդդդիմախոսները։ Եվ այժմ նրանք փոշմանել են և իրենք են նախաձեռնում հանդիպումների շարք, որտեղ օրինակ պատրաստ են քննարկել օրինակ նախընտրական ցուցակների մաքրման հարցը, որի միջոցով մատնահետքերով իդենտիֆիկացիա է տեղի ունենում քվեարկողների, և ընդդիմությունը հնարավորություն է ստանում բոլոր քվեարկածների ցուցակները կոնսոլիդացնելու և ձեռքի տակ ունենալու համար։ Սա համենայն դեպս այն պահանջներից մեկն էր,որը դեռ գարնան սկզբին սկսված քննարկումների ընթացքում իշխանությունը կտրականապես դեմ էր արտահայտվել։
Մյուս կողմից, միգուցե սա տեղավորվում է ապրիլյան դեպքերի ժամանակ Սարգսյան - Տեր-Պետրոսյան հանդիպման տրամաբանության շրջանակներում։ Իհարկե հանդիպման օրակարգը բացառապես Արցախյան խնդրի վերաբերյալ էր, սակայն հեծանիվ չենք հայտնագործի, եթե ասենք որ այդ դեպքերից հետո ներքաղաքական դաշտում Կոնգերսի ու ՀՀԿ-ի վարքագիծը միմյանց հանդեպ դրական իմաստով փոխվել է։ Համենայն դեպս կան այնդպիսի միտումներ՝առայժմ միայն հռետորաբանության մասով։ Իսկ ընտրական օրենսգքրի քննարկումների նախաձեռնությունը,ինչպես գիտենք հենց պատկանում էր հենց Կոնգրեսին և դրանց վերակենդանացումը, իսկ հետագայում միգուցե և ձեռք բերված լայն կոնսենսուսը դառնան նաև քաղաքական համագործակցույան առաջին ապացույցը։