Իմ համար նստած կարդում եմ Lragir.am-ի գրառումը, որն իրենից վերլուծական հոդված է ներկայացնում Սեյրան Օհանյանի ԱՄՆ կատարած այցի վերաբերյալ ու մի քանի բան կա, որոնց ուզում եմ անդրադառնալ.
- Ինձ համար արևմտամոլությունը Հայաստանում ի սկզբանե հոմանիշ է հիմարության կամ դավաճանության, առավել ևս, եթե խոսքը գնում է ռազմական ոլորտի մասին, ուստի ամենևին չեմ կիսում այն էնտուզիազմը, որ մեր հասարակության որոշակի շերտերը դրսևորում են ԱՄՆ-ի ու ՆԱՏՈ-յի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու հարցում։ Բան չունեմ ասելու, եթե խոսքը գնում է զուտ ինչչ որ սպառազինություն ու տեխնիկա ձեռքք բերելու, կամ ասենք մաաարդ ես, ԿՀՎ-ն ուզումա մեզ հետ կիսվի Ադրբեջանի գաղտնիքներով, ապա խնդրեմ, ոչ մի վատ բան չեմ տեսնում։
- Միանգամից կեղծ թեզեր են բերվել տվյալ գրառումում, որոնց շուրջ էլ արդեն կառուցվում են մնացած մյուս ենթաթեզերը։ Սովետին շատ բաների հաամար կարելիա քննադատել, բայց հաստատ ոչ բանակի, որը բազմիցս է ապացուցել իր էֆֆկտիվությունն ու հիրավի անհաղթահարելիությունը։ Համենայն դեպս, այն ստաբիլ կերպով ապացուցում էր իր գերաակայությունը արևմտյան բանակների հանդեպ տաարատեսակ կոնֆլիկտների ժամանակ։
- Զայրանում եմ, որ մեր բանակի մասին այնպես են խոսում, ասես պապուասների ինչ որ զորաջոկատ է, որտեղ ինչ խնդիր ասես, որ չկա։ Բան չունեմ ասելու, տվյալ գրաառումում բավականին կոնստրուկտիվ տարրեր կային, բայց կարծում եմ, անարդար է, երբ նման վերլուծության մեջ չի ակնարկվում բանակի զարգացման ողջ դինամիկան։ Չգիտես ինչու, ոչ ոք չի պխոսում, թե ինչ զարգացում է ապրել մեր բանակը վերջին 20 տարիների ընթացքում ու վստահեցնում եմ, ոչ մի ցուցանիշով, ռեգրեսս չի գրանցվել, եթե չհաշվենք զորակոչիկների քանակային հարցը և մի շարք այլ տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնք պայմանավորված են օբյեկտիվ հանգամանաքներում։
- Բոլա էլի Օհանյանին բշտեք անտեղի։ Հազիվ 20 տարվա մեջ նախաարարի պաաշտոնում մի մարդ է հայտնվել, ով եղել է սպա դեռ խորհրդային բանակում, հանդիսանում է մարտական գեներալ (Արցախյան պատերազմի ժամանակ նգամ ոտքն է կորցրել) ու ոչ վիզն ու փորնա հաստացրել էս տարիների ընթացքում, ոչ միլլիոնատերա դառել, ոչ էլ տղերքինա բանակկից ազատել ու մարդա մի հատ թույն մեքենա տվել։ Մոտս նենց տպավորությունա, որ եթե մեր նախարարը Ժաննա Դ´Արկը կամ Ալեքսանդր Մակեդոնացին էլ լիներ, մեկա ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակության որոշ կառույցներ և անհատներ միևնույն է,մի փնովելու բան կգտնեին։
- Հատկապես զվարճալի էր հոդվածի վերջում արևմտյան ռազմական սիստեմի հասցեին արված ռևերանսներին հետևելը՝ անկասկած ամենաէֆֆեկտիվ, անկասկանծ ամենալավ, անկասկած աամենաահզոր… Այ Ձեր ցավը տանեմ, անկասկած «ամենաուժեղ» ձեր ամերիկական բանակը մի հատ քնձռոտ պատերազմ անելուց էլ մենակ թևավոր ռակետ են արձագում իրանց հակառակորդի վրա, որ էդ ռակետների փողով Հայաստանը 20 տարի պո կայֆու կարա ապրի, իսկ հենց բանը հասնումա ռեալ ու հավասար մարտի, ամերիկոսներին միշտ էլ չփխել են՝ նեմեցները, ճապոնացիք, կորեացիք, վյետնամցիք… ասածս էնա, որ ԱՄՆ-ի միակ գաղտնիքը կայանում է անսահմանափաակ ֆինանսական ռեսուրսներ ունենալու ու մարտական գոծողությունների վայրերում տասնապատիկ ու հարյուրապատիկ թվային առավելություն ապահովելու մեջ։ Բնականաբար, 3 միլլիոնանոց Հայաստանը չունի ոչ անսահամանափակ ֆինանսական ռեսուրսներ, ոչ էլ առավել ևս տասնապատիկ ու հարյուրապատիկ թվային աառաավելություն հավանական հակառակորդի հանդեպ։
Թերևս միակ հարցը, որում կարելի է ընդօրինակել արևմտյան ռազմական համակարգին՝ զորքերի օպերատիվ ու տակտիկական կառաավարման եղանակներն ու միջոցներն են։
- Մեկ էլ հերիքա բանակի հարցը քաղաքականացնել, հաստատ պաշտպանության նախարաարի հույսին չեն մնացել մեր իշխանությունները, որ իրեն ուղղարկեն ամերիկական դաբռոների հետևից։ Դրա համար կան բազմաթիվ այլ մարդիկ՝ ավելի մեծ փորձով դաբռոների ձեռքբերման հարցում և ավելի մեծ ու կիրառակաան ծանոթություններով։
Մի խոսքով, չեղած տեղից ուզում են եսիմ ինչ մի իրադարձություն սարքել Օհանյանի այցը, դեռ մի բան էլ քաղաքական երանգ տան դրան, իսկ մարդն ամենայն հավանականությամբ զուտ իր մասնաագիտական գործունեությամբա զբաղված; Մարդ ես, մեկ էլ տեսար զենք-մենք առնելուա գնացել։ՃՃՃ