Ակնհայտ է, որ Հայրիկյանի վրա կրակողի պատվիրատուների նպատակը եղել է հարվածել ընտրական գործընթացին եւ առնվազն կանգնեցնել ընդդիմադիր քարոզչության թափանիվը: Նրանց, ովքեր ուզում են կամա թե ակամա տուրք տալ այդ արատավոր նպատակներին եւ շարժվել պետական հանցագործների կողմից պարտադրվող խաղի կանոններով, ես ոչինչ խորհուրդ չեմ տալու: Իսկ մենք պետք է շարունակենք ՊՐՈԱԿՏԻՎ քարոզարշավը, որքան որ դա հնարավոր է: ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՆՉԱՀԵՂՁ Է ԼԻՆՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ!!!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել