Շատ է խոսվում ՀՀ-ում միջպետական ջանապարների բարեկարգման անհրաժեշտության մասին: Դա խնդիր է, որը արագ լուծումներ է պահանջում: Այս խնդիրներից մեկն է Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը: Դրա վերականգնման և բարելավման, հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքների համար արդեն կա մշակված ծրագիր: Այն նպատակ ունի հիմնանորոգել և արդիականացնել Հայաստանի Հանրապետությունը Վրաստանի հետ կապող շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին, որի նախնական արժեքը 102 մլն եվրո է: Շինարարությունն կիրականացվի 36 ամսում` 2017-2020թթ. ընթացքում:
Քանզի ճանապարհի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերում ներառված չեն եղել հաղորդակցուղիների տեղափոխման աշխատանքը, այն ընդգրկվել է ծրագրի գնումների բաժնում: Այս մասով Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնեցվել է գործը կազմակերպել ՀՀ գնումների օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով:
Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ 2016թ. պետբյուջեով արդեն իսկ պլանավորած են համապատասխան ֆինանսական միջոցներ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով՝ ընթացակարգերի արդյունքում կնքվող պայմանագրերի վճարումն կիրականացվի ՀՀ 2016թվականի պետբյուջեով նախատեսված միջոցներից: Այսպիսով հնարավոր կլինի ճանապարհի շինարարությանը զուգընթաց իրականացնել ճանապարհի հաղորդակցուղիների տեղափոխումը` ապահովելով նաև պատշաճ տեխնիկական հսկողությունը: